https://arm.sputniknews.ru/20260505/nakhyntrakan-pvopulizm-belarusi-agnn-ardzaganqel-e-alen-simvonjanin-101772324.html
Նախընտրական պոպուլիզմ. Բելառուսի ԱԳՆ–ն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
Նախընտրական պոպուլիզմ. Բելառուսի ԱԳՆ–ն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Մինսկի ԱԳՆ–ն նշել է, որ Ալեն Սիմոնյանը խախտել է անգամ դիվանագիտական տարրական էթիկան։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T10:52+0400
2026-05-05T10:52+0400
2026-05-05T10:52+0400
ալեն սիմոնյան
բելառուս
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հիբրիդային պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39573445_0:141:3139:1907_1920x0_80_0_0_0347deccce2742f14f9e80b476d79071.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը հայտարարել էր, թե «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։Սիմոնյանի հայտարարությունը հնչել է ընտրական գործընթացներին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համատեքստում։ Նա նշել էր, թե ՀՀ–ի նկատմամբ փորձ է կատարվում «իրականացնել քաղաքական օպերացիա` այստեղ իշխանություն փոխելու, զավթելու համար, և Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։Մինսկը ՀՀ խորհրդարանի խոսնակի հայտարարությունները որակել է «նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրողներին ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ»։Նշենք, որ Երևանի և Մինսկի հարաբերությունները զգալիորեն սառել են 2024 թվականին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցից և այնտեղ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց, որ քանի դեռ Լուկաշենկոն ղեկավարում է երկիրը, հայաստանցի ոչ մի պաշտոնյա Մինսկ չի մեկնի։
բելառուս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39573445_204:0:2935:2048_1920x0_80_0_0_cb73ed412560bcce5f77ef0a8c44d5ae.jpg.webp
ալեն սիմոնյան, բելառուս, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արտաքին գործերի նախարարություն (ագն), հիբրիդային պատերազմ
ալեն սիմոնյան, բելառուս, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արտաքին գործերի նախարարություն (ագն), հիբրիդային պատերազմ
Մինսկի ԱԳՆ–ն նշել է, որ Ալեն Սիմոնյանը խախտել է անգամ դիվանագիտական տարրական էթիկան։
Սիմոնյանի հայտարարությունը հնչել է ընտրական գործընթացներին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համատեքստում։ Նա նշել էր, թե ՀՀ–ի նկատմամբ փորձ է կատարվում «իրականացնել քաղաքական օպերացիա` այստեղ իշխանություն փոխելու, զավթելու համար, և Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Մինսկը ՀՀ խորհրդարանի խոսնակի հայտարարությունները որակել է «նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրողներին ներքին լուրջ խնդիրներից շեղելու փորձ»։
«Բելառուսը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ Մենք հպարտ ենք այս համագործակցությամբ և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ դասեր տա։ Միսկին ներքին քաղաքական վեճերի մեջ ներքաշելու փորձերը՝ առասպելական միջամտության քողի տակ, դիվանագիտական տարրական էթիկայի կոպիտ խախտում են», – հայտարարել է նախարարությունը։
Նշենք, որ Երևանի և Մինսկի հարաբերությունները զգալիորեն սառել են 2024 թվականին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցից և այնտեղ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց, որ քանի դեռ Լուկաշենկոն ղեկավարում է երկիրը, հայաստանցի ոչ մի պաշտոնյա Մինսկ չի մեկնի։