ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը գրում է․
«Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Հայաստան կատարած պետական այցի առաջին օրը։ Արա Թորանյանի հետ պատիվն ունեցանք ներկայացնելու Ֆրանսիայի CCAF-ը, ինչը նախագահ Մակրոնը մի քանի անգամ հիշատակեց ֆրանսիական համայնքին ուղղված իր ելույթում։
Այս այցը հնարավորություն է նշելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամությունը և ավելի խորացնելու համագործակցությունը՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական մակարդակներում»։