Իրականում ինձ հետաքրքրում էր միայն մեկ թեմա. Ֆիցոն` Զելենսկու հետ հանդիպման մասին

https://arm.sputniknews.ru/20260504/irakanum-indz-hetaqrqrum-er-miajn-mek-tema-ficvon-zelensku-het-handipman-masin-101759715.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101755963_152:0:1128:732_1920x0_80_0_0_10f1bfcc588d375cca70e03c55bec9de.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սլովակիա, ռոբերտ ֆիցո, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բրատիսլավա, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով

սլովակիա, ռոբերտ ֆիցո, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բրատիսլավա, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով

Բաժանորդագրվել

Ֆիցոն հաստատել է, որ դեմ է Կիևին ռազմական վարկեր տրամադրելուն։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Երևանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, բայց լրագրողներին ասել է, որ շատ հարցերում իրենց հայացքները տրամագծորեն տարբերվում են:

Ֆիցոն Զելենսկու հետ կարճ հանդիպումն անցկացրել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ քննարկելով սլովակա-ուկրաինական միջկառավարական խորհրդակցությունների զարգացման հեռանկարները։

«Իրականում ինձ հետաքրքրում էր միայն մեկ թեմա՝ արդյոք Ուկրաինան ցանկանում է շարունակել կառավարությունների համատեղ նիստերի անցկացման պրակտիկան։ Ես դա համարում եմ երկու երկրների համագործակցության շարունակման լավագույն ձևաչափ», – ասել է Ֆիցոն։

Կառավարությունների համատեղ նիստի ձևաչափով հերթական սլովակա-ուկրաինական միջկառավարական խորհրդակցությունները, նրա խոսքով, կանցկացվեն մինչև այս տարվա հունիսի վերջը: Դրանց գումարման վայրը դեռ որոշված չէ, սակայն Սլովակիան նախընտրում է, որ անցկացվեն Բրատիսլավայում։

Ֆիցոն ընդգծել է, որ ինքը և Զելենսկին «բոլորովին տարբեր տեսակետներ ունեն պատերազմի և այն մասին, թե ինչպես պետք է գործել [Ուկրաինայի տարածքով Եվրոպա տարանցման] նավթի և գազի մատակարարման և Կիևին «ռազմական վարկեր» տրամադրելու հարցերով:

«Այսուհետ ևս Սլովակիան չի աջակցի Ուկրաինայի համար որևէ ռազմական վարկի», – Բրատիսլավայի դիրքորոշումը վերահաստատել է Ֆիցոն:

Նա հիշեցրել է, որ Սլովակիան դեմ էր Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրելուն:

Leave a comment