«Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ կարիք կա անկեղծ երկխոսության և պրակտիկ որոշումների՝ ընդլայնելու խաղաղությունը և կայունությունը տարբեր տարածաշրջաններում»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը Անտոնիու Կոշտայի և Միհել Մարտինի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Վարչապետը նշել է, որ քննարկումների ընթացքում ընդգծվել են տարածաշրջանային համագործակցության և բաց, ինտեգրված և փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը։
«Անդրադարձ ենք կատարել խաղաղության և կայունության ընդլայնմանը։ Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը և սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը և համագործակցությունը ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից անդին»,- հավելել է Փաշինյանը։