Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հայաստանի ազգային հավաքականի ավագի գոլային փոխանցումը կրասնոդարցիներին օգնել էր նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տանել Տոլյատիի «Ակրոնի» նկատմամբ ու պահպանել առաջատարի դիրքը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 28 խաղի, դարձել 12 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Leave a comment