Ռուսաստանի ՀՕՊ միջոցները 6 ժամում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 90 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
«Այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-15.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Սմոլենսկի, Նիժնի Նովգորոդի, Տուլայի և Մոսկվայի մարզերի տարածքներում որսացել ու ոչնչացվել են 90 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», – ասված է հաղորդագրության մեջ: