Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնը հերքել է այն տեղեկությունները, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել ամերիկյան ռազմանավի վրա։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը այս մասին գրել է իր X էջում՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Ավելի վաղ, Fars-ը հաղորդել էր, որ իրանական ռազմածովային ուժերը հրթիռային հարձակումներ են իրականացրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող ամերիկյան ռազմանավի վրա։
Հարվածը, ըստ տեղեկությունների, իրականացվել է այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմանավը անտեսել է նախազգուշացումները։