Ամերիկյան կողմը ոչ ողջամիտ պահանջներ է ներկայացնում. Իրանի ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260504/amerikjan-kvoghmy-voch-voghjamit-pahanjner-e-nerkajacnum-irani-agn-101742595.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, իսմայիլ բաղայի

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, իսմայիլ բաղայի

Բաժանորդագրվել

Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցություններն ընթանում են Պակիստանի միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ միջնորդավորված բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը չափազանց մեծ ախորժակ է դրսևորում: Այս մասին, ինչպես հաղորդում է IRNA-ն, Բաղային ասել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է, որ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ԱՄՆ-ից պատասխան հաղորդագրություն է ստացել: Սակայն նա նշել է, որ փաստաթղթի վերլուծությունը հեշտ չի լինի Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով:

«Մենք ԱՄՆ-ի ուղերձը ստացել ենք Պակիստանի միջոցով: Այս պահին ես չեմ խորանա մանրամասների մեջ, քանի որ հարցերը դեռ քննարկման փուլում են: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ, հաշվի առնելով չափազանց մեծ ախորժակ դրսևորելու և ոչ ողջամիտ պահանջներ ներկայացնելու ամերիկյան կողմի սովորությունը, այս պատասխանի ուսումնասիրությունը հեշտ գործ չի լինի»,-ասել է դիվանագետը:

Անդրադառնալով Պարսից ծոցում տիրող իրավիճակին՝ Բաղային հիշեցրել է, որ հենց Իրանն է միշտ հանդես եկել որպես այդ կենսական նշանակության ծովային ուղու անվտանգության երաշխավոր:

«Վերջին 40–50 օրվա բոլոր միջադեպերը Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայելի- խմբ.) ռազմական ագրեսիայի ուղղակի հետևանքն են: Մինչև փետրվարի վերջ Հորմուզի նեղուցը բացարձակապես անվտանգ վայր էր միջազգային նավագնացության համար: Քաոսը սկսվեց միայն մեր երկրի վրա հարձակումից հետո»,-ընդգծել է Բաղային:

Ավելի վաղ Թեհրանը զգուշացրել էր ԱՄՆ-ին չմոտենալ Հորմուզի նեղուցին:

Leave a comment