Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել

Բաժանորդագրվել

Ըստ Փաշինյանի՝ ստորագրված փաստաթուղթը նոր և խոստումնալից էջ է բացում երկու երկրների հարաբերություններում։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ X-ի իր էջում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների վարչապետները։ Փաշինյանը հրապարակել է իր և Միացյալ Թագավորության վարչապետ Կիր Սթարմերի լուսանկարը։

«Այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր և խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,- լուսանկարին կից գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրեր էին ստորագրվել Բուլղարիայի և Խորվաթիայի հետ։

Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:

Leave a comment