Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքներին։
«Ես կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արձագանքել եւ ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձեւերն ընդունվում են մեծամասնության միջոցով։ Եվ դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեւէ չենք փոխում մեր աշխատակարգը եւ մեր դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ասաց Մեցոլան։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ Ալիեւը տեսակապի միջոցով իր ելույթում դժգոհություն էր հայտնել Եվրոպական խորհրդարանի եւ ԵԽԽՎ աշխատանքից՝ բողոքելով, թե վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ 14 բանաձեւ են ընդունել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: