Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ պետությունները, որոնք ցանկանում են միասին աշխատել ընդհանուր նպատակների շուրջ և ունեն քաղաքական համախոհություն ու խոր ռազմավարական պլանավորում, կարողանում են արդյունավետ համագործակցել։ Նրա խոսքով՝ այս մոդելն է կիրառվել նաև Հորմուզի նեղուց-ի պարագայում, երբ մի խումբ երկրներ համախմբվել են՝ ապահովելու նեղուցի հնարավորինս արագ բացումն ու նավերի անվտանգ անցումը։ Նա ընդգծել է, որ այս փորձը ցույց է տալիս՝ հնարավոր է համախմբել պետություններին հանուն ընդհանուր նպատակի։