«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել։
2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահն անընդհատ զանգահարում էր Պուտինին՝ հրադադարի հասնելու համար, նա նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումների հետ։
Հայկական կողմը Փարիզից մշտապես ստացել է այն, ինչ խնդրել է։ Խնդիրը ոչ թե Ֆրանսիան էր, այլ Երևանի անհետևողականությունը․ հայկական կողմը պարբերաբար փոխում էր իր դիրքորոշումը՝ ի չիք դարձնելով գործընկերների ջանքերը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: