Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կայցելի Ադրբեջան։
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ԵՄ արտաքին գործերի ծառայության կայքում։
Այցը կկայանա մայիսի 5-ին։ Իր ուղևորության ընթացքում Կալասը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։