Էդուարդ Սպերցյանը 100-րդ արդյունավետ գործողությունն է կատարել «Կրասնոդարում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ գործող տուրում չեմպիոն «Կրասնոդարը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է  Տոլյատիի «Ակրոնին»։

Հյուրերի հաղթական գոլը 72-րդ րոպեին խփել է կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, որն աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բացակայում էր «Ակրոնի» հայտացուցակից։

Էդուարդ Սպերցյանը Ջոն Կորդոբայից հետո երկրորդ ֆուտբոլիստն է, որը «Կրասնոդարի» կազմում հասել է 100 արդյունավետ գործողությունների (գոլ+գոլային փոխանցում) ցուցանիշին։ 25-ամյա կիսապաշտպանը խփել է 57 գոլ ու կատարել 43 գոլային փոխանցում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կրասնոդարը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»։

Leave a comment