Ի՞նչ է նախատեսել Լոնդոնը Ռուսաստանի և Իրանի դեմ երևանյան գագաթնաժողովում

https://arm.sputniknews.ru/20260504/inch-e-nakhatesel-lvondvony-rusastani-ev-irani-dem-erevanjan-gagatnazhvoghvovum-101721733.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101688783_83:0:1299:912_1920x0_80_0_0_578bf22d61cd1a63fbdeab5e1b6a0e92.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մեծ բրիտանիա, հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, կիր սթարմեր

մեծ բրիտանիա, հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, կիր սթարմեր

Բաժանորդագրվել

Բրիտանիայի վարչապետի գրասենյակն ազդարարել է այն առանցքային թեմաները, որոնք Սթարմերը մտադիր է բարձրացնել Երևանում կազմակերպված գագաթնաժողովում:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը մտադիր է Երևանում կազմակերպված եվրոպական գագաթնաժողովում քննարկել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից:

Նշվում է, որ Սթարմերը ծրագրում է գործընկերների հետ քննարկել այս նեղուցի երկարաժամկետ անվտանգության հարցը՝ նպատակ ունենալով կանգնեցնել ծախսերի աճը, ապահովել տնտեսական կայունություն և թույլ չտալ, որ շարունակվող հակամարտությունը սրի ներքին լարվածությունը:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում քննարկման ենթակա այլ թեմաների թվում նշվել է Ուկրաինայի հակամարտությունը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Կիևին տրամադրվող ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկին և հակամարտության ավարտից հետո բրիտանացի ու ֆրանսիացի խաղաղապահների ուղարկումը Ուկրաինա: Նաև այս շաբաթ կհայտարարվի ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:

«Սթարմերը կհայտարարի, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է միավորել ջանքերը ԵՄ-ի հետ, որպեսզի երաշխավորի, որ Ուկրաինան կստանա կենսականորեն անհրաժեշտ ռազմական տեխնիկան»,-հայտարարել են վարչապետի գրասենյակում:

Նշվում է, որ Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը կարող է նոր հնարավորություններ բացել բրիտանական ընկերությունների համար, որպեսզի նրանք կարողանան բավարարել Ուկրաինայի հրատապ կարիքները սպառազինության հարցում, ինչպես նաև բրիտանական պաշտպանական արդյունաբերությանը խոշոր պայմանագրերի հասանելիություն տալ:

Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 4-ին:

Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:

Leave a comment