https://arm.sputniknews.ru/20260504/hakamartutjan-kajun-lutsum-karvogh-e-linel-miajn-hvormuzi-ambvoghjakan-bacumy-makrvon-101718591.html
Հակամարտության կայուն լուծում կարող է լինել միայն Հորմուզի ամբողջական բացումը. Մակրոն
Հակամարտության կայուն լուծում կարող է լինել միայն Հորմուզի ամբողջական բացումը. Մակրոն
Sputnik Արմենիա
Մակրոնը կրկնեց Փարիզի դիրքորոշումն այն մասին, որ Ֆրանսիան չի մասնակցի որևէ ուժային գործողության։ 04.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-04T10:51+0400
2026-05-04T10:51+0400
2026-05-04T10:52+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_0:0:3421:1924_1920x0_80_0_0_d812aee6bed06a1edb24d649502c0139.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կայուն լուծում կարող է լինել միայն Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելեց, որ նեղուցի վերաբացումը պետք է տեղի ունենա առանց նավագնացության սահմանափակումների և նավերից վճարների գանձումների։Ֆրանսիայի նախագահը նշեց, որ նախ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ հրադադարի, ապա Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։Միաժամանակ նա ընդգծեց, որ շատ կարևոր է հրադադարի պահպանումը նաև Լիբանանում, որտեղ վերջին երկու օրերին Իսրայելի կողմից վերսկսվել են հարվածները։Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ազդարարել է «Ազատություն» գործողության մասին՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավերի անցմանը ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կհամարի հրադադարի խախտում։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_23:0:2752:2047_1920x0_80_0_0_033596c64410cdf0656fe6b7514723be.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, էմանուել մակրոն
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, էմանուել մակրոն
Մակրոնը կրկնեց Փարիզի դիրքորոշումն այն մասին, որ Ֆրանսիան չի մասնակցի որևէ ուժային գործողության։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կայուն լուծում կարող է լինել միայն Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելեց, որ նեղուցի վերաբացումը պետք է տեղի ունենա առանց նավագնացության սահմանափակումների և նավերից վճարների գանձումների։
Ֆրանսիայի նախագահը նշեց, որ նախ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ հրադադարի, ապա Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։
«Եթե հիմա ուզում են նորից բացել, շատ լավ է։ Այդ մասին մենք ամենասկզբից ասել ենք»,-ասաց Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ այսպես թե այնպես Ֆրանսիան չի մասնակցի Մերձավոր Արևելքում որևէ ուժային գործողության։
Միաժամանակ նա ընդգծեց, որ շատ կարևոր է հրադադարի պահպանումը նաև Լիբանանում, որտեղ վերջին երկու օրերին Իսրայելի կողմից վերսկսվել են հարվածները։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավերի անցմանը ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կհամարի հրադադարի խախտում։