https://arm.sputniknews.ru/20260503/hajastann-u-kvosvovvon-kkhvoracnen-kapery-zbvosashrjutjan-volvortum-101693798.html
Հայաստանն ու Կոսովոն կխորացնեն կապերը զբոսաշրջության ոլորտում
Հայաստանն ու Կոսովոն կխորացնեն կապերը զբոսաշրջության ոլորտում
Sputnik Արմենիա
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան։ 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T19:46+0400
2026-05-03T19:46+0400
2026-05-03T19:46+0400
կոսովո
հայաստան
վարչապետ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101691143_0:35:832:503_1920x0_80_0_0_5288fa596efcf0cb772ec76e12232f31.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանն ու Կոսովոն կխորացնեն կապերը զբոսաշրջության ոլորտում։ Այս մասին քննարկում են ունեցել երկու երկրների ղեկավարներն այսօր Երևանում հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Նիկոլ Փաշինյանն ու Ալբին Կուրտին մտքեր են փոխանակել նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարների շուրջ:Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը:Նշենք, որ Ալբին Կուրտին Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Չնայած Հայաստանը ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, ինչը թույլ է տալիս Կոսովոյի քաղաքացիներին մուտք գործել երկիր։Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին։ Պրիշտինայի անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Եվրամիության բազմաթիվ երկրներ։ Սակայն, մի շարք երկրներ, այդ թվում՝ Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։
կոսովո
2026
Լուրեր
am_HY
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ
Sputnik Արմենիա
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ
2026-05-03T19:46+0400
true
PT0M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101691143_0:0:832:625_1920x0_80_0_0_f0cba222f7e38e34dd6807d293a56341.jpg.webp
կոսովո, հայաստան, վարչապետ, նիկոլ փաշինյան, видео
կոսովո, հայաստան, վարչապետ, նիկոլ փաշինյան, видео
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանն ու Կոսովոն կխորացնեն կապերը զբոսաշրջության ոլորտում։ Այս մասին քննարկում են ունեցել երկու երկրների ղեկավարներն այսօր Երևանում հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Ալբին Կուրտին մտքեր են փոխանակել նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարների շուրջ:
«Կոսովոյի գործող վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել, որ տպավորված են Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով։ Ալբին Կուրտին ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի թանգարան այցի իր տպավորությունները»,– նշված է հաղորդագրությունում։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը:
Նշենք, որ Ալբին Կուրտին Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին։ Պրիշտինայի անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Եվրամիության բազմաթիվ երկրներ։ Սակայն, մի շարք երկրներ, այդ թվում՝ Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։