Հայաստանն ու Կոսովոն կխորացնեն կապերը զբոսաշրջության ոլորտում

https://arm.sputniknews.ru/20260503/hajastann-u-kvosvovvon-kkhvoracnen-kapery-zbvosashrjutjan-volvortum-101693798.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ

Sputnik Արմենիա

Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ

2026-05-03T19:46+0400

true

PT0M23S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101691143_0:0:832:625_1920x0_80_0_0_f0cba222f7e38e34dd6807d293a56341.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կոսովո, հայաստան, վարչապետ, նիկոլ փաշինյան, видео

կոսովո, հայաստան, վարչապետ, նիկոլ փաշինյան, видео

Բաժանորդագրվել

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանն ու Կոսովոն կխորացնեն կապերը զբոսաշրջության ոլորտում։ Այս մասին քննարկում են ունեցել երկու երկրների ղեկավարներն այսօր Երևանում հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանն ու Ալբին Կուրտին մտքեր են փոխանակել նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարների շուրջ:

«Կոսովոյի գործող վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել, որ տպավորված են Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով։ Ալբին Կուրտին ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի թանգարան այցի իր տպավորությունները»,– նշված է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը:

Նշենք, որ Ալբին Կուրտին Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Չնայած Հայաստանը ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, ինչը թույլ է տալիս Կոսովոյի քաղաքացիներին մուտք գործել երկիր։

Կոսովոն Սերբիայից անկախություն է հռչակել 2008 թվականին։ Պրիշտինայի անկախությունը ճանաչել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Եվրամիության բազմաթիվ երկրներ։ Սակայն, մի շարք երկրներ, այդ թվում՝ Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։

Leave a comment