ՌԴ Մագադանի մարզում հանքի փլուզումից հետո հայտնաբերվել է 4 բանվորի մարմին

Բաժանորդագրվել

Նախնական տվյալներով՝ փլատակների տակ կարող է գտնվել մինչև 8 մարդ։ Որոնումները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՌԴ Մագադանի մարզում ածխահանքում չորս զոհվածի մարմին է հայտնաբերվել, այսօրհայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Նախնական տվյալներով՝ փլատակների տակ կարող է գտնվել մինչև 8 մարդ։ Աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ: ️

Կադիչկանսկի բաց հանքում արտակարգ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 30-ին։ Հավանաբար, հավերժական սառցակալման հալման պատճառով է տեղի ունեցել շերտի փլուզում։

Նախնական գնահատականներով՝ քանդված ապարների ծավալը կազմում է 80,000 խորանարդ մետր։

Leave a comment