Կոնվերս Բանկը հանդես է գալիս Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխող: Այս անգամ ընձեռում է հնարավորություն ոչ միայն իրավաբանական, այլեւ ֆիզիկական անձանց ձեռք բերել ԿԲ կողմից վերահսկվող ֆինանսական ոչ բանկային կազմակերպության արժեթղթեր:
Պարտատոմսերի ընդհանուր ծավալը 1 մլրդ ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ 12%, իսկ վճարումը կատարվելու է եռամսյակային պարբերականությամբ։
Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով: Տեղաբաշխման աճուրդները տեղի կունենան 04.02.2026- 11.02.2026թթ. ներառյալ աշխատանքային օրերին` ժամը 11:00-13:00, մինչեւ թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ ծավալի ամբողջական տեղաբաշխումը:
Բանկի միջոցով պարտատոմսեր ձեռք բերելու հայտ ներկայացնելու համար ներդրողները պետք է ունենան ՀՀ դրամով եւ արժեթղթերի հաշիվներ, ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր:
Այլ մանրամասների համար անհրաժեշտ է աճուրդից առնվազն մեկ օր առաջ կապ հաստատել բանկի հետ հետեւյալ հնարավոր տարբերակներով.
• Զանգահարել Բանկի զանգերի կենտրոն +374 10 511211
• Այցելել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ
• Գրել investments@conversebank.am կամ corpinvest@conversebank.am էլ. հասցեներին
Աճուրդին հնարավոր է մասնակցել նաեւ Բորսայի ցանկացած անդամի միջոցով․ ցանկը հասանելի է այստեղ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին ու թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում՝ conversebank.am եւ Արմլիզինգի կայքում` armleasing.am։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 511 211:
Կոնվերս Բանկը եւ Արմլիզինգ ՈՒՎԿ-ն վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից: