Շահինին դարձրին Շահեն, Մուստաֆաևին՝ ազգի հերոս, հող են պատրաստում, որ ադրբեջանցիները գան

Ադրբեջանի պահվածքից խաղաղության հոտ չի գալիս։ Մեր եկեղեցիները քարուքանդ են անում, դա մեսիջ է, դուք ո՞ր պետությունն եք ներկայացնում, որ չեք խոսում այդ մասին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սավգուլյանը։

«Արսեն Թորոսյանն էլ ասում է, թե մենք բողոքի նոտ ենք հղել, թող արցախցիները դիմեն ՅՈՒՆԵՍԿՕ, ի՞նչ է, դա միայն արցախցիների՞ խնդիրն է, եկեղեցիները միայն նրա՞նց ժառանգությունն են»,- մեկնաբանեց Սավգուլյանը։

Խոսելով Հայաստան կատարած Ադրբեջանի փոխվարչապետի այցից, բանախոսը նկատեց․
«Շահին Մուստաֆաևին քիչ է մնում, որ ազգի հերոս դարձնեն, Շահինը դարձավ Շահեն, մի էմոցիոնալ պոռթկումներ, ուսուցիչներ, դասընկերներ ի հայտ եկան, բայց նա ադրբեջանցի պաշտոնյա է, ով պահը բաց չի թողնի, որ մեր տարածքից էլի խլի, նրանց հռետորաբանությունը մարտաշունչ է շարունակում մնալ»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment