ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Հայաստանը «պռախադնոյ դվոռ» են դարձրել, Երևանի կենտրոնում թուրքեր են ման գալիս, երգում, պարում, վիդեոներ հրապարակում։ ԱԱԾ-ն դրանով, թող զբաղվի, ոչ թե Բագրատ Սրբազանին դարձնեն ահաբեկիչ ու կալանավորեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը։
Բանախոսը, անդրադառնալով Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի անդամների հավաքին, նկատեց, որ Փաշինյանը ընտրություններից առաջ մեզ համոզում է, որ գնում է Եվրոպա, որ մարդկանց քվեն ստանա, իրականում նման ծրագիր չկա․
«Փաշինյանը ձիով գնում է Եվրոպա, բայց Թուրքիայի դռնից առաջ չի անցնելու, ինչքան էլ եվրոպացիների հետ սրտիկներ ցույց տա, սելֆիներ անի։ «Рафик ни в чём не виноват» վիճակ ա, եվրոպացիներին ձեռք է տալիս, որ Նիկոլը մնա, նա պատրաստ է միակողմանի զիջումների գնով խաղաղություն իբր ստեղծել»։
Օրերս Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից հայակական եկեղեցին քանդելու ու Փաշինյանի հայտարարության մասին խոսելիս Կարապետյանցը նկատեց․ «Փաշինյանը նիսյա Արծվաշենը քանդած եկեղեցու հետ առևտրի մեջ է դնում ու լռում, դրա համար է լկտիացել Ալիևը։ Բուլդոզերը բերես, բոլոր եկեղեցիներդ էլ քանդես, Ալիևը պատերազմ կանի, եթե հարմար իրավիճակ լինի»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ