Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոուքերը Լոնդոնում ընդունել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաեւի գլխավորած ադրբեջանական պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Լոնդոնի միջև պաշտպանական գործընկերության խորացումը:
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդի խոսքով՝ սա վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ամենաբարձր մակարդակի այցն է: