Զախարովան ասել է` որն է Արհմիությունների տանը զոհվածների արդարության վերականգնման երաշխիքը

https://arm.sputniknews.ru/20260502/zakharvovan-asel-e-vorn-e-arhmiutjunneri-tany-zvohvatsneri-ardarutjan-verakangnman-erashkhiqy-101649472.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101536442_136:0:961:619_1920x0_80_0_0_40351497a3ca4a7f9fe1c13d9fff28ed.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, եվրամայդան, ուկրաինա, եվրամիություն, զոհ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

մարիա զախարովա, եվրամայդան, ուկրաինա, եվրամիություն, զոհ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Արհմիությունների տան հրկիզման հետևանքով զոհվել է 48 մարդ, տուժել ավելի քան 250-ը:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հատուկ ռազմական գործողության խնդիրների իրականացումը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով, կդառնա 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի Արհմիությունների տանը զոհվածների արդարության վերականգնման երաշխիք:

«Ռազմական հատուկ գործողության նպատակների և խնդիրների հաջող իրականացումը կդառնա Օդեսայի Արհմիությունների տանը հրեշավոր հանցագործության զոհերի համար արդարության երաշխիքը», – ասված է ողբերգության տարելիցիկապակցությամբ Զախարովայի մեկնաբանության մեջ:

2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո «հակամայդանի» ակտիվիստները, ի նշան բողոքի, վրանային ճամբար հիմնեցին Օդեսայի Կուլիկովոյի դաշտում: Մայիսի 2-ի ցերեկը Հունական հրապարակի շրջանում ծեծկռտուք սկսվեց մի կողմից «հակամայդանի» ակտիվիստների, մյուս կողմից՝ Խարկովի և Օդեսայի ֆուտբոլային «ուլտրաերկրպագուների» և «Եվրամայդանի» մասնակիցների միջև։ Վրանային ավանն ավերվեց, ինչից հետո պետական հեղաշրջման կողմնակիցներն ու ազգայնականները հրկիզեցին Արհմիությունների տունը, որտեղ պատսպարվել էին «հակամայդանի» ներկայացուցիչները: Այդ օրը ողբերգության զոհ դարձավ 48 մարդ, ավելի քան 250-ը տուժեցին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինային մեղավոր է ճանաչել բռնությունը չկանխելու մեջ։ Դատարանը վճռել է, որ իշխանությունները չեն արել այն, ինչ իրենցից սպասվում էր բռնությունը կանխելու և դադարեցնելու նպատակով, ու ժամանակին միջոցներ չեն ապահովել կրակի մեջ հայտնված մարդկանց փրկելու համար:

Leave a comment