Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Թուրքիայի ԱԳՆ աղբյուրների համաձայն՝ այսօր երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկվել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցային գործընթացի վերջին զարգացումները։

Արաղչին հեռախոսազրույց է ունեցել  նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այսօր առավոտյան Արաղչին զրուցել է նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի արտաքին գործերի նախարարների հետ։ Նա գործընկերներին ներկայացրել է Իրանի վերջին դիրքորոշումներն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment