Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. Խուդաթյան

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից. Խուդաթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել: Գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից, և պարոն Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարումն այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել: Այդ մասին նախարարության՝ 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե Շիրակի մարզպետն ազատվելու է պաշտոնից:

«Տարվա ընթացքում տարբեր լրատվականներ բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են շրջանառում, որոնց մի մասն իրական է, մի մասն իրական չէ:

Պարոն Առուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում: Այդ է պատճառը, որ լուրի հրապարակումից հետո պարոն Առուշանյան է մարզպետը: Նա շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք նրա աշխատանքից գոհ ենք:

Բնականաբար, աշխատանքային պրոցեսում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար, և կարծում ենք՝ նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում»,- ասաց նա:

Leave a comment