Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար

Հասարակություն

01.05.2026 | 18:15

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության»,-հայտնում են նախարարությունից։

Հիշեցնենք՝ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:

Գագաթնաժողովին ընդառաջ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Դրա կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment