Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան


Քաղաքականություն



  Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Ադրբեջանը ձայն չի հանում, չի ասում որ եկեղեցին քանդել են, իբր որովհետև, ինչ-որ ադրբեջանցիներ սեփականության վկայական ունեն այդ հողի վրա, իսկ դուք այդտեղ եկեղեցի եք կառուցել.
դա ասում է Նիկոլ Փաշինյանը։

Այսինքն՝ Ադրբեջանը չի էլ փորձում արդարանալ, սակայն Հայաստանի վարչապետն արդարացնում է Ադրբեջանին։

Եվ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև միջազգային հանրության առաջ՝ ներկայացնելով, թե իբր այս վանդալիզմը նորմալ է։




Leave a comment