Ադրբեջանի Միլի Մեջլիսը, որոշում է ընդունել ամբողջությամբ կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ։
Այս որոշման արդյունքում դադարեցվում է մասնակցությունը Եվրոպական միության և Ադրբեջանի միջև խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներին։ Միաժամանակ սկսվում է գործընթաց՝ դուրս գալու Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովից, որը միավորում է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանները։
Այս քայլը դիտարկվում է որպես հարաբերությունների զգալի սրացում Բաքվի և Բրյուսելի միջև։