Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը փորձում են հասնել արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի պաշտոնանկությանը՝ նրան մեղադրելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Վահիդիի հրահանգներին հետևելու և ԱՄՆ-ի հետ բանակցություններում քաղաքական ղեկավարությանը չտեղեկացնելու մեջ։ Այս մասին հայտնում է Iran International-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։
Նշվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Արաղչին գործել է Վահիդիի հետ լիակատար համակարգմամբ՝ առանց այդ մասին տեղեկացնելու Փեզեշկիանի թիմին։
Աղբյուրների խոսքով՝ այս իրավիճակը դժգոհություն է առաջացրել նախագահի մոտ, ով իր շրջապատին հայտնել է, որ կազատի Արաղչիին պաշտոնից, եթե նման զարգացումները շարունակվեն։