Աշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան

Ճիշտ է, այսօր շատերը փորձում են փնովել և ոչնչացնել երկրորդ հանրապետության բոլոր արժեքները, տոները և գաղափարները՝ մոռանալով, որ այն, ինչ այսօր երրորդ հանրապետությունում ունենք, հիմնականում ժառանգել ենք հենց երկրորդ հանրապետությունից, բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ աշխատանքի նկատմամբ հարգանքը, սերը և աշխատելով հաջողության հասնելու գաղափարը վերցնեինք երկրորդ հանրապետությունից և այսօր էլ՝ երրորդ հանրապետությունում, մեծ շուքով նշենք Աշխատանքի օրը։

 Այո, այսօր շատերը հաջողության են հասնում ոչ թե աշխատանքի, գիտելիքի շնորհիվ, այլ ծանոթ-բարեկամի և քաղաքական տարբեր կոնցեպցիաներից ելնելով, բայց միևնույն է, եթե մենք կարողանանք ինքներս մեզ ներշնչել, որ աշխատանքն է կարևոր, և աշխատանքով պետք է հասնել հաջողության, թեկուզ սկսենք նրանից, որ մեծ շուքով նշենք Աշխատանքի օրը, դա իսկապես կձևավորի մեր երկրում սոցիալական արդարության մոտիվացիա։

Leave a comment