Գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ Ռուսաստանը աջակցել է Իրանին ԱՄՆ-ի դեմ պատերազմի ընթացքում

ԱՄՆ Զինված ուժերի Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ Ռուսաստանը որոշակի աջակցություն է ցուցաբերել Իրանի ռազմական ուժերին՝ ԱՄՆ-ի դեմ հակամարտության ընթացքում։

Այս մասին նա նշել է Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ՝ պատասխանելով սենատոր Ռոջեր Ուիքերի դիտարկմանը, ըստ որի՝ Ռուսաստանը «լուրջ ջանքեր է գործադրում խափանելու ԱՄՆ-ի հաջողությունները Իրանում»։

Քեյնը համաձայնել է այդ գնահատականի հետ՝ ընդգծելով, որ չի կարող բաց լսումների ընթացքում ներկայացնել մանրամասներ, սակայն հաստատել է, որ «անշուշտ, որոշակի գործողություններ տեղի են ունեցել»։

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ մանրամասները մնում են փակ ձևաչափում, սակայն առկա գնահատականները վկայում են Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին Իրանի աջակցման գործընթացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment