ՀԿԴ-ում հերթական դատական նիստից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։
— Բազմաթիվ ձայնագրություններ է հրապարակում Հակակոռուպցիոն կոմիտեն։ «Ուժեղ Հայաստանը» ընտրակաշառք բաժանո՞ւմ է, թե ոչ։
— Իհարկե, ոչ։
-Ի՞նչ ձայնագրություններ են, ինչի՞ մասին են…
-Հարցրեք՝ ով ձայնագրում է։
-Ճիշտ է՞, որ դուք 100 մլն. դոլար եք նախատեսել ընտրակաշառք բաժանելու համար։
-Դա ո՞վ է ձեզ ասել։ 100 դոլար էլ չենք նախատեսել։
-Ի՞նչ ձայնագրություններ են, ե՞րբ են արվել։
-Չեք կարո՞ղ ձայնագրողներին հարցնել։ Ես որտեղի՞ց գիտեմ, թե ով է ձայնագրել։
-Դուք քննադատությունների կենտրոնում եք հայտնվել նաեւ այն բանի համար, որ 44-օրյա պատերազմի օրերին հավասարության նշան եք դրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։
-Այդ հարցը չմոռանաս։ Հաջորդ չորեքշաբթի կհրավիրենք ու այդ հարցին կպատասխանենք։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: