Շարունակվում է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը


Շարունակվում է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։


 


 


 


«Նախագծի շահառուները կանայք են՝ Հայաստանի տարբեր մարզերից, որոնք վերջին շաբաթներին մասնակցել են բիզնեսի պլանավորման և կառավարման համապարփակ դասընթացներին, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ բիզնեսը ճիշտ վարելու և շուկայում կայուն դիրք զբաղեցնելու համար։


 


Ապրիլի 22-ից 254 մասնակիցներից 45-ն արդեն հանդես են եկել հատուկ ձևավորված հանձնաժողովի առջև՝ ներկայացնելով իրենց գործարար ծրագրերը։


 


Հանձնաժողովի կազմում են.


• Լենա Նազարյան` «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ


• Վահագն Թևոսյան` «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ


• Թալին Թօփալաքեան` «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն


• Վարդան Ալեքսանյան` «Դիգնիսի» ընկերության տնօրեն


• Վանանդ Կարապետյան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրենի տեղակալ


• Արևիկ Մարգարյան` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ռազմավարական ոլորտների վարչության պետ


• Հրաչ Հարությունյան` բիզնեսի զարգացման փորձագետ, խորհրդատու


• Ռաֆիկ Սուվարյան` «Ինգո Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն։


 


Գործարար ծրագրերի ներկայացման գործընթացին պարբերաբար ներկա են գտնվում նաև անկախ բիզնես փորձագետներ։


 


 


Թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու համար հանձնաժողովն առաջին անգամ է լսում մասնակիցներին և գնահատում նրանց նախապես սահմանված 14 չափորոշիչների հիման վրա (ներկայացման որակ, բիզնես ծրագրի հիմնավորվածություն և այլն)։



Հաջողություն մաղթենք մեր բոլոր մասնակիցներին՝ իրենց նպատակների իրականացման ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ6

Leave a comment