Փաշինյանը դարձյալ վստահեցնում է, թե գերիների վերադարձի համար արվում է ամենօրյա աշխատանք

«Ես ուզում եմ հասկանալ՝ նրանք, ովքեր այդ տեսանկյունից հարցերը բարձրացնում են, ուզում են վերադառնան, թե՞ ուզում են չվերադառնան։ Թե՞ ուզում են վերադառնան, բայց ոչ հիմա, այլ հետո։ Միշտ էլ ընտրություններից առաջ է, նախորդ խումբն էլ, որ վերադարձել է, էլի ընտրություններից առաջ էր։ Ժողովրդավարական երկրում ընտրությունների հաջորդ օրն արդեն ընտրություններից առաջ է»,- կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ ընտրություններից առաջ Բաքվից հայ գերիներ են վերադարձվելու։

«Անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցին պատասխանել եմ տասնյակ անգամներ եւ իմ պատասխանը նույնն է միշտ, այդ կապակցությամբ արվում է ամենօրյա աշխատանք։ Երբ  որ կլինեն, կտեսնենք բոլորս: Իմ փորձը ցույց է տալիս՝ մինչեւ որեւէ մեկը ձեր նշած անձանցից սահմանը չի հատել եւ չի հայտնվել ՀՀ տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին, առնվազն լուրջ չէ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment