Սպառողների իրավունքների պաշտպանության համար ներդրվել են նոր երաշխիքներ

2026 թվականի ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից համատեղ մշակված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։

Նշված փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով և ուղղված են ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության առավել արդյունավետ և լիարժեք համակարգի ձևավորմանը ու գործարկմանը։

Օրենսդրական փոփոխություններով, ի թիվս այլնի, սահմանվում են.

  • վաճառքի առաջարկված և փաստացի ձեռքբերված ապրանքի համապատասխանությունը որոշելու չափանիշները, ապրանքի անհամապատասխանության դեպքում այն վերացնելու եղանակները, ինչպես նաև ապրանքի համապատասխանության ապացուցման բեռը վաճառողի կողմից կրելու պարտականությունը,
  • տնտեսավարող սուբյեկտների կողմից սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում ներառված պայմանների արդարությունը որոշելու չափանիշները,
  • սպառողների հետ հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում մինչև պայմանագրի կնքումը սպառողին տրամադրվող նվազագույն տեղեկատվության շրջանակը,
  • համեմատություն պարունակող գովազդի թույլատրելիության դեպքերը։

Բարեփոխումների փաթեթը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

Միաժամանակ, օրենսդրական փոփոխությունների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը նախատեսում է տնտեսավարող սուբյեկտների և այլ շահագրգիռ անձանց հետ իրականացնել իրազեկման միջոցառումների շարք։

Օրենքների փաթեթներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

draft1, Draft

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment