Լույս է տեսել «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» վերնագրով մենագրությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հեղինակությամբ։ Այս մասին հայտնում են Համազգայինի Երևանի գրասենյակից։
Գիրքը տպագրության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը։
Մենագրությունը նվիրված է Չարենցի գրական-մշակութային, մարդկային, գաղափարական, կուսակցական հարաբերություններին իր ժամանակի հեղինակությունների հետ։ Այն բացահայտում է Չարենցի քաղաքացիական դիրքորոշումն ու առանձին գործիչների հետ նրա բազմակողմանի առնչությունները։