Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելական զինվորականների կողմից Կրետե կղզու ափերի մոտ սկսվել է դեպի Գազայի հատված ուղևորվող «Սումուդ»» անվանումը ստացած մարդասիրական նավատորմի կալանման գործողությունը։ Այս մասին հաղորդում է «Le Monde»-ը՝ հղում անելով գործողության ֆրանսիացի համակարգողներին։
«211 ձերբակալվածներից 11-ը ֆրանսիացի էին. մենք տեղեկություններ չունենք մյուսների ազգությունների մասին։ Ընդհանուր առմամբ 48 պատվիրակություն կար», – լրագրողներին ասել է նավատորմի ֆրանսիական մասնաճյուղի խոսնակ Հելեն Կորոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի զինված ուժերը կանգնեցրել են 21 նավ։
Նավատորմը բաղկացած է 58 նավից և 39 երկրների 345 մասնակիցներից։