Փլուզում Մագադանի մոտակայքի ածխահանքում. դեպքի վայր է մեկնել փրկարարներով ուղղաթիռը

Բաժանորդագրվել

Փլատակներում կարող է մի քանի մարդ մնացած լինել։ Տուժածների ճշգրիտ թիվը պարզվում է։

ՌԴ Մագադանի մարզի Սուսումանսկի շրջանի «Կադիկչանսկի» ածխահանքում լեռնային զանգվածների փլուզում է տեղի ունեցել։

Փլատակներում կարող է մի քանի մարդ մնացած լինել, որոնք ածխի արդյունահանման աշխատանքներ էին իրականացնում։ Տուժածների ճշգրիտ թիվը պարզվում է։

Մագադանի մարզի ԱԻՆ գլխավոր վարչության օպերատիվ խմբով Մի-8 ուղղաթիռը ածխահանքի փլուզման վայր է մեկնել։

Հռոմում փլուզվել է միջնադարյան Կոնտի աշտարակը, բանվորներից մեկը մնացել է փլատակներում

Այնտեղ է մեկնել նաև քննչական խումբ։ Միջադեպի ամբողջական պատկերը պարզելու համար մի շարք քննչական գործողություններ են իրականացվում։

ՌԴ ՔԿ–ն հայտնում է, որ փաստի առիթով քրեական գործ է հարուցվել երկու կամ ավելի անձանց մահվան հանգեցրած անվտանգության կանոնների խախտման հոդվածով։

Leave a comment