Ալիեւը կրկին դժգոհ է Եվրոպայից, այս անգամ՝ մրցավարության պատճառով

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատմել է միջազգային մրցումներում ադրբեջանցի մարզիկների նկատմամբ «անարդարության» մասին:

Ինչպես հաղորդում է Ազերթաջը, ըմբիշների եւ նրանց մարզիչների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւն ասել է.
«Հետաքրքիր է, որ եվրոպական մրցաշարերում, որպես կանոն, ադրբեջանցի մարզիկների նկատմամբ ավելի շատ անարդարություն է լինում, քան աշխարհի առաջնություններում: Դե, երեւի այն պատճառով, որ Եվրոպայում ոչ բոլորն են ուրախ, որ Ադրբեջանը մասնակցում է եվրոպական առաջնություններին, եւ ոչ միայն մասնակցում է, այլեւ հաղթում է եվրոպական բոլոր երկրներին»:

Leave a comment