https://arm.sputniknews.ru/20260430/irani-dem-amn-i-ev-israjeli-gvortsvoghutjuny-lurj-azdecutjun-e-unecel-kaspici-vra-lavrvov-101580564.html
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունը լուրջ ազդեցություն է ունեցել Կասպիցի վրա. Լավրով
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունը լուրջ ազդեցություն է ունեցել Կասպիցի վրա. Լավրով
Sputnik Արմենիա
Կասպից ծովը պետք է մնա խաղաղության և համագործակցության գոտի, նշել է ՌԴ նախարարը։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T13:26+0400
2026-04-30T13:26+0400
2026-04-30T13:26+0400
սերգեյ լավրով
կասպից ծով
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101570326_0:0:1401:788_1920x0_80_0_0_689fc7c4e4d9f092f792555745f96726.png.webp
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ռազմական գործողությունը լուրջ ազդեցություն է ունեցել Կասպից ծովի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ղազախ գործընկեր Երմեկ Կոշերբաևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ՌԴ նախարարը նշել է, որ Կասպից ծովը պետք է մնա խաղաղության և համագործակցության գոտի։Նա անթույլատրելի և անընդունելի է որակել հակաիրանական կոալիցիայի կողմից բոլոր հինգ մերձկասպյան պետությունների առևտրային և լոգիստիկ շահերը սպասարկող Էնզալի նավահանգստի ենթակառուցվածքների վրա հարձակումը մարտին։Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կոչ էր արել բացառել զինված ուժերի կիրառումը մերձկասպյան տարածաշրջանում։ Նա նշել է, որ այս ջրավազանի պաշտպանությունը մեծ նշանակություն ունի էկոլոգիական հավասարակշռության, կենսաբազմազանության պահպանման և տարածաշրջանի կայուն զարգացման համար։Հիշեցնենք, որ մարտի կեսերին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ հարձակվել է Կասպից ծովում գտնվող իրանական ռազմանավերի և ենթակառուցվածքների վրա։
կասպից ծով
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101570326_107:0:1171:798_1920x0_80_0_0_c9b8897a7291225b316e306d2e4b8e1b.png.webp
սերգեյ լավրով, կասպից ծով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, видео
սերգեյ լավրով, կասպից ծով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, видео
Կասպից ծովը պետք է մնա խաղաղության և համագործակցության գոտի, նշել է ՌԴ նախարարը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ռազմական գործողությունը լուրջ ազդեցություն է ունեցել Կասպից ծովի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ղազախ գործընկեր Երմեկ Կոշերբաևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ստիպված ենք փաստել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված զինված ագրեսիան Իրանի դեմ ամենաբացասական ազդեցությունն է ունեցել Կասպից ծովի վրա», – ասել է Լավրովը։
ՌԴ նախարարը նշել է, որ Կասպից ծովը պետք է մնա խաղաղության և համագործակցության գոտի։
Նա անթույլատրելի և անընդունելի է որակել հակաիրանական կոալիցիայի կողմից բոլոր հինգ մերձկասպյան պետությունների առևտրային և լոգիստիկ շահերը սպասարկող Էնզալի նավահանգստի ենթակառուցվածքների վրա հարձակումը մարտին։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կոչ էր արել բացառել զինված ուժերի կիրառումը մերձկասպյան տարածաշրջանում։ Նա նշել է, որ այս ջրավազանի պաշտպանությունը մեծ նշանակություն ունի էկոլոգիական հավասարակշռության, կենսաբազմազանության պահպանման և տարածաշրջանի կայուն զարգացման համար։
Հիշեցնենք, որ մարտի կեսերին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ հարձակվել է Կասպից ծովում գտնվող իրանական ռազմանավերի և ենթակառուցվածքների վրա։