https://arm.sputniknews.ru/20260430/pashinjany-chasac-vor-haj-gvortsararnern-en-masnakcel-shahin-mustafaevi-het-handipmany-101583682.html
Փաշինյանը չասաց` որ հայ գործարարներն են մասնակցել Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը
Փաշինյանը չասաց` որ հայ գործարարներն են մասնակցել Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մուստաֆաևն իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր չի այցելել։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T14:21+0400
2026-04-30T14:21+0400
2026-04-30T14:21+0400
շահին մուստաֆաև
աղվերան
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101547923_0:21:1045:609_1920x0_80_0_0_07f178c614912da4206f519355b7a757.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե հայ որ գործարարներն են մասնակցել երեկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Սակայն նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե մանրամասներ չի հայտնի։Նշենք, որ ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ հանդիպմանը հայ գործարարներից մասնակցել են Սամվել Ալեքսանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Շահին Մուստաֆաևը ցանկացել է այցելել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր, Փաշինյանը նշեց, թե նման հարց չի քննարկվել, և նա չի այցելել. Ադրբեջանի փոխվարչապետն աշխատանքի ավարտից հետո վերադարձել է Ադրբեջան։Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել։
աղվերան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101547923_103:0:943:630_1920x0_80_0_0_19ce422d0977390de08e5c476c813a88.jpg.webp
շահին մուստաֆաև, աղվերան, նիկոլ փաշինյան, հայաստան
շահին մուստաֆաև, աղվերան, նիկոլ փաշինյան, հայաստան
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մուստաֆաևն իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր չի այցելել։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե հայ որ գործարարներն են մասնակցել երեկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Սակայն նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե մանրամասներ չի հայտնի։
Նշենք, որ ըստ ԶԼՄ տեղեկությունների՝ հանդիպմանը հայ գործարարներից մասնակցել են Սամվել Ալեքսանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը։
«Գիտեմ գործարարների խմբի մասին, բայց եթե իրենք հարկ համարեն, իրենք կհրապարակեն։ Այդ թվում՝ ձեզ հայտնի պատճառներով՝ մարդկանց որոշ լուսանցքային խմբակների կողմից բուլինգի չենթարկելու համար»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Շահին Մուստաֆաևը ցանկացել է այցելել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր, Փաշինյանը նշեց, թե նման հարց չի քննարկվել, և նա չի այցելել. Ադրբեջանի փոխվարչապետն աշխատանքի ավարտից հետո վերադարձել է Ադրբեջան։