Հայկ Կոնջորյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ապրիլի 30-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ: 


  


Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: 


  


Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները:

Դիտումների քանակ8

Leave a comment