https://arm.sputniknews.ru/20260430/pashinjany-nakhanshec-hhn-mijukajin-energablvoki-karucman-hamar-inch-tekhnvolvogia-e-yntrelu-101581060.html
Փաշինյանը նախանշեց` ՀՀ–ն միջուկային էներգաբլոկի կառուցման համար ինչ տեխնոլոգիա է ընտրելու
Փաշինյանը նախանշեց` ՀՀ–ն միջուկային էներգաբլոկի կառուցման համար ինչ տեխնոլոգիա է ընտրելու
Sputnik Արմենիա
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036… 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T13:32+0400
2026-04-30T13:32+0400
2026-04-30T13:32+0400
նիկոլ փաշինյան
ատոմակայան
մոդուլային ատոմակայան
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101292013_0:0:1500:844_1920x0_80_0_0_52d217c27baea99189d6efd1db06fe02.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ մինչև ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը Հայաստանը կարող է մնալ առանց ատոմային էներգետիկայի։ Լրագրողների հետ զրույցում նա այս մասին ասաց` պատասխանելով նոր էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի վերաբերյալ հարցին։Բանն այն է, որ ըստ ՔՊ–ի նախընտրական ծրագրի` ՀՀ–ում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկը կլինի մինչև 2027 թվականի ավարտը` այդ ընթացքում իրականացնելով նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն։Լրագրողը հիշեցրեց, որ ըստ մասնագետների` նոր էներգաբլոկի կառուցումը պահանջում է առնվազն 10 տարի, մինչդեռ Հայկական ԱԷԿ–ում այս պահին «Ռոսատոմի» հետ միասին իրականացվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ մինչև 2036 թվականը։ Նա հետաքրքրվեց` արդյոք չկա՞ վտանգ, որ առնվազն 2–3 տարի Հայաստանը մնալու է առանց ատոմային էներգետիկայի, և եթե նման բան լինի, ի՞նչ ենք անելու։Ի պատասխան ՀՀ վարչապետը պատասխանեց շատ կարճ` առանց որևէ բան մանրամասնելու. «Մոդուլային ատոմակայանների կառուցման ժամկետը շատ ավելի կարճ է»։Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին:Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101292013_167:0:1500:1000_1920x0_80_0_0_8c8d8af2ed3e4b6d824c397313057338.jpg.webp
նիկոլ փաշինյան, ատոմակայան, մոդուլային ատոմակայան, էլեկտրաէներգիա
նիկոլ փաշինյան, ատոմակայան, մոդուլային ատոմակայան, էլեկտրաէներգիա
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ մինչև ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը Հայաստանը կարող է մնալ առանց ատոմային էներգետիկայի։ Լրագրողների հետ զրույցում նա այս մասին ասաց` պատասխանելով նոր էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի վերաբերյալ հարցին։
Բանն այն է, որ ըստ ՔՊ–ի նախընտրական ծրագրի` ՀՀ–ում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկը կլինի մինչև 2027 թվականի ավարտը` այդ ընթացքում իրականացնելով նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն։
Լրագրողը հիշեցրեց, որ ըստ մասնագետների` նոր էներգաբլոկի կառուցումը պահանջում է առնվազն 10 տարի, մինչդեռ Հայկական ԱԷԿ–ում այս պահին «Ռոսատոմի» հետ միասին իրականացվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ մինչև 2036 թվականը։ Նա հետաքրքրվեց` արդյոք չկա՞ վտանգ, որ առնվազն 2–3 տարի Հայաստանը մնալու է առանց ատոմային էներգետիկայի, և եթե նման բան լինի, ի՞նչ ենք անելու։
Ի պատասխան ՀՀ վարչապետը պատասխանեց շատ կարճ` առանց որևէ բան մանրամասնելու. «Մոդուլային ատոմակայանների կառուցման ժամկետը շատ ավելի կարճ է»։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին:Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։