Պուտինը պատրաստ էր խաղաղության համաձայնագիր կնքելուն, որոշ մարդիկ խանգարեցին․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վերջերս պատրաստ է եղել Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն նրան խանգարել են։ Նա այս հայտարարությունն արել է լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ էր համաձայնագրի հասնելու որոշ ժամանակ առաջ. կարծում եմ՝ որոշ մարդիկ խանգարեցին նրան համաձայնագիր կնքել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը չի մանրամասնել, թե ում նկատի ունի։ ԱՄՆ նախագահը, սակայն, ենթադրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև Իրանի դեմ ռազմական գործողությունները։

Leave a comment