Բուլինգը բռնության տեսակ է. օրենսդրական կարգավորումներն ու կանխարգելման ուղիները (ՎԻԴԵՈ)

Հոգեբանական տեռորի, նվաստացումների  միջոցով սեփական առավելությունն ընդգծելու երևույթը, որը մասնագիտական ձևակերպմամբ կոչվում է բուլինգ, այսօր դարձել է իրավական կարգավորման առարկա. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հոգեբանական տեռորի, նվաստացումների և ֆիզիկական ճնշումների միջոցով սեփական առավելությունն ընդգծելու երևույթը, որը մասնագիտական ձևակերպմամբ կոչվում է բուլինգ, այսօր դարձել է իրավական կարգավորման առարկա:


Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը, անցած տարվա հոկտեմբերին ընդունված «Երեխաների իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքով Հայաստանում առաջին անգամ տրվեց բուլինգի հստակ սահմանումը որպես բռնության տեսակ՝ ամրագրելով, որ երեխայի նկատմամբ նման վերաբերմունքն արգելված է և պատժելի:


Երեխայի լավագույն շահը պահանջում է, որ խնդիրը չթաքցվի, հատկապես որ օրենսդրությունը երաշխավորում է տուժողի անվան գաղտնիությունը: Բուլինգի բոլոր դրսևորումները քրեորեն պատժելի են, իսկ դրանց վաղ հայտնաբերումն ու հոգատար միջավայրը կարող են վերականգնել երեխայի կորցրած վստահությունը:


«Բուլինգի վաղ հայտնաբերումն ու կանխումը, աջակցող միջավայրն ու հոգատար վերաբերմունքը կարող են վերականգնել երեխայի կորցրած վստահությունը: Պետք է հիշել, որ բուլինգի բոլոր դրսևորումները քրեորեն պատժելի են»,-նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։


Նախօրեին Կրթության տեսչական մարմնի ասուլիսում տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանն ասել է, որ 2025-ին Կրթության տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որի գերակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել են դպրոցներին:  


Մատիկյանի խոսքով՝ հատկապես շատ են խախտումները, որոնք վերաբերում են ուսումնական հաստատություններում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանը։




Leave a comment