https://arm.sputniknews.ru/20260430/trampy-chi-bacarel-gdhum-amn-uzheri-krtshatumy-ev-hvormuzi-neghuci-harcvov-dashinq-steghtsely-101565781.html
Թրամփը չի բացառել ԳԴՀ–ում ԱՄՆ ուժերի կրճատումը և Հորմուզի նեղուցի հարցով դաշինք ստեղծելը
Թրամփը չի բացառել ԳԴՀ–ում ԱՄՆ ուժերի կրճատումը և Հորմուզի նեղուցի հարցով դաշինք ստեղծելը
Sputnik Արմենիա
Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T09:29+0400
2026-04-30T09:29+0400
2026-04-30T09:29+0400
դոնալդ թրամփ
գերմանիա
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
ֆրիդրիխ մերց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_0:0:1600:901_1920x0_80_0_0_1e3a191ce933fd519132096174eca196.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայության կրճատումը։«Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում զորքերի թվի կրճատման հարցը», – գրել է ԹրամփըTruth Social սոցցանցում։Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խստորեն քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում նրա դիրքորոշման համար՝ հայտարարելով, որ Մերցը բացարձակապես չի հասկանում` ինչ է խոսում։ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական հեռագրին հղում անելով` Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։«Այս նախաձեռնությունը, որը ստացել է «Նավագնացության ազատության ծովային կոալիցիա» (Maritime Freedom Construct) անվանումը, մանրամասն նկարագրվել է ապրիլի 29–ին ԱՄՆ դեսպանատներին ուղարկված Պետդեպի ներքին հեռագրում, որում կոչ է արվում ամերիկացի դիվանագետներին հասնել նրան, որ օտարերկրյա կառավարությունները միանան դրան», – գրում է պարբերականը։Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու ծրագրերի մասին և հայտարարել նեղուցի օգտագործման համար վճար գանձելու պատրաստակամության մասին։
գերմանիա
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_238ca0357c47926962c18f55005f927c.jpg.webp
դոնալդ թրամփ, գերմանիա, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ֆրիդրիխ մերց
դոնալդ թրամփ, գերմանիա, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, ֆրիդրիխ մերց
Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայության կրճատումը։
«Միացյալ Նահանգները քննարկում է Գերմանիայում զորքերի թվի կրճատման հարցը», – գրել է ԹրամփըTruth Social սոցցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խստորեն քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի հարցում նրա դիրքորոշման համար՝ հայտարարելով, որ Մերցը բացարձակապես չի հասկանում` ինչ է խոսում։
ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական հեռագրին հղում անելով` Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին նոր դաշինք ստեղծել՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար։
«Այս նախաձեռնությունը, որը ստացել է «Նավագնացության ազատության ծովային կոալիցիա» (Maritime Freedom Construct) անվանումը, մանրամասն նկարագրվել է ապրիլի 29–ին ԱՄՆ դեսպանատներին ուղարկված Պետդեպի ներքին հեռագրում, որում կոչ է արվում ամերիկացի դիվանագետներին հասնել նրան, որ օտարերկրյա կառավարությունները միանան դրան», – գրում է պարբերականը։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու ծրագրերի մասին և հայտարարել նեղուցի օգտագործման համար վճար գանձելու պատրաստակամության մասին։