Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ու Լոնդոնի «Արսենալը» խաղացին ոչ-ոքի՝ 1։1։ Մադրիդյան հանդիպման երկու գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոց հարվածով։

44-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիական ակումբի շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը (տեսանյութ)։ 56-րդ րոպեին դաշտի տերերի պատասխան գոլը խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը (տեսանյութ

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնում։

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն 5։4 հաշվով տնային հաղթանակ էր տարել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։

Leave a comment