Ուրուգվայում վերջերս բացված «Թումոն» շաբաթական շուրջ 1000 աշակերտ է ընդունում․ դեսպանն այցելել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն


Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Ուրուգվայում վերջերս բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 


 


Տնօրեն Կարոլինա Գուտիեռեսի ուղեկցությամբ ՀՀ դեսպանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ծրագրերին: 


 


Ներկայումս կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտ, իսկ առաջիկայում նախատեսվում է նրանց թիվը հասցնել մինչև 1500-ի։

Դիտումների քանակ4

Leave a comment