Ուկրաինայի ԶՈւ-ն Բելգորոդի մարզում հարվածել է ավտոբուսի։ Հարվածի հետևանքով՝ երեք մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել։
Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում:
Ստացած վնասվածքներից երեք կանայք տեղում մահացել են։
Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է. նրանց մոտ գլխի թափանցող վերքեր են ու բազմաթիվ բեկորային վնասվածքներ: